«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին «արա»-ո՞վ կդիմի

Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին «արա»-ո՞վ կդիմի
02.05.2013 | 15:47

«Արդյոք Դո՞ւք եք այն տեղակալը, որին զանգել են»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ դիմելով փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին` ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով օրերս Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը: Հարցի երկրորդ մասում էլ պատգամավորը նշեց. «Այդ երբվանի՞ց է ՀՀ ոստիկանության պետը պատգամավորի հետ խոսում «արա»-ով: Եթե նա շեշտեր անուն-ազգանունը, կլիներ ուրիշ իրավիճակ, բայց եթե չի շեշտում, «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն` ԱԺ պատգամավորին: Ձեր ղեկավարին փոխանցեք, որ եթե հաջորդ անգամ ինքը կխոսի կարգավիճակի մասին այդպիսի տոնով, կարող եք ասել, որ պատգամավոր Փաշինյանն ասաց, որ «արա»-ով պատասխան կտա ոստիկանապետին, ցանկացած մեկին: Եթե ԱԺ-ում կան արա ու գողական, ոստիկանապետը թող բարի լինի այդ անունները հրապարակել»:

Պատասխանելով պատգամավորին` փոխոստիկանապետը նախ նկատեց, որ այդ տեղակալը ինքը չի եղել, հետո էլ Նիկոլ Փաշինյանին կոռեկտության կոչ արեց: Փաշինյանը հակադարձեց, որ ճիշտ կլիներ կոռեկտության կոչը փոխանցեր իր ղեկավարին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ